Նիկոլո Ձանիոլոն կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

«Գալաթասարայի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ում։

Ըստ Ajans 1905-ի՝ իտալացին առաջարկ է ստացել Ռուսաստանի առաջնության ակումբներից մեկից։

Չի նշվում, թե որ թիմն է հետաքրքրված կիսապաշտպանով, այնուամենայնիվ, «Գալաթասարային» տրանսֆերի համար առաջարկվել է 35 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի համար՝ տարեկան 8 միլիոն։