«Չելսին» չորրորդ առաջարկն է պատրաստել «Բրայթոնին»

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է TheSun-ը:

Կայսեդոն երկուշաբթի օրը չի ներկայացել մարզմանը։ Նա բաց է թողել «Բրայթոնի» նախամրցաշրջանային վերջին խաղը «Ռայո Վալեկանոյի» դեմ:

Նշվում է, որ «Չելսին» պատրաստում է չորրորդ առաջարկը՝ փորձելով վերջնականացնել գործարքը: Նշվում է նաև, որ «Չելսին», թույլ տալով որոշ ֆուտբոլիստների փոխել իրենց խաղային համարները, ազատ է թողել 4-րդ և 25-րդ համարները։

Կայսեդոյի համար «Չելսիի» վերջին առաջարկը 93 միլիոն եվրո էր, որը մերժվել է։