Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ննամդի Քոլինզը տեղափոխվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»։

«Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելի խոսքով՝ Քոլինզը ասել է ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ։ 19-ամյա պաշտպանի պայմանագիրն «Այնտրախտի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։

2022/23 մրցաշրջանում Ննամդի Քոլինզը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդական թիմում։