Կիլիան Մբապպեի բոլոր մարզաշապիկները հանվել են ակումբի ֆան-շոփից

«Պարի Սեն Ժերմենի» 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեի բոլոր մարզաշապիկները հանվել են ակումբի ֆան-շոփից։ Այս մասին հայտնում է El Golazo de Gol-ը։

Նաև «Պարկ դե Պրենս» մարզադաշտից հեռացվել է ֆուտբոլիստի պատկերը։

Մբապպեի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Հաղորդվում էր, որ Մբապպեն հրաժարվել է ակտիվացնել ավտոմատ երկարաձգումը ևս մեկ մրցաշրջանով և ցանկանում է լքել թիմը պայմանագրի ավարտից հետո։ Հարձակվողը հեռացվել է ՊՍԺ-ից մինչմրցաշրջանային մարզումների համար։

Մբապպեն փարիզյան թիմին միացել է 2018 թվականի հուլիսին։ Ակումբում հանդես գալու ողջ ընթացքում ֆրանսիացին անցկացրել է 260 հանդիպում, դարձել 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ի հետ միասին ֆուտբոլիստը դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն: