«Միլանը» 11 մետրանոցներով հաղթեց «Մոնցային» և նվաճեց Սիլվիո Բեռլուսկոնիի գավաթը (VIDEO)

Այսօր՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը, Մոնցայում տեղի ունեցավ տեղի ակումբի և «Միլանի» միջև Սիլվիո Բեռլուսկոնիի անվան գավաթի խաղը։

Սիլվիո Բեռլուսկոնիի գավաթը ստեղծվել է «Միլանի» և «Մոնցայի» կողմից՝ ի հիշատակ երկու ակումբների նախկին սեփականատիրոջ, ով մահացել է 2023 թվականի հուլիսին 86 տարեկան հասակում։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Նախ, հյուրերի նորեկ Քրիստիան Պուլիշիչը, 29-րդ րոպեին չիրացնելով 11 մետրանոցը, դիպուկ գործեց անդրադարձից հետո, իսկ երեք րոպե անց տանտերերի կիսապաշտպան Անդրեա Կոլպանին հավասարեցրեց արդյունքը, իսկ հետո «Միլանը» 11 մետրանոցներով հաղթեց «Մոնցային» (5։6) և նվաճեց Սիլվիո Բեռլուսկոնիի գավաթը։