Վինիսիուս Ժունիորը ձեռք է բերել Կրիշտիանու Ռոնալդուին նվիրված զարդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ձեռք է բերել զարդ՝ նվիրված «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Կախազարդը պատրաստված է «7» թվի տեսքով։ Դրա հետևի կողմում պատկերված է պորտուգալացի հարձակվողի ուրվագիծը, որը գոլ է տոնում:

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում Լա Լիգայում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոնալդուն միացել է Սաուդյան «Ալ-Նասրին» 2022 թվականի դեկտեմբերին՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր։