Գարի Նևիլը հորդորել է Էրիկ տեն Հագին, թե ում պետք է ձեռք բերի

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը հորդորել է «Մանչեսթեր Յունայթեդին» ձեռք բերել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Մասնագետը կարծում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը Էրիկ Տեն Հագի թիմին կօգնի լուծել թիմի հետ կապված խնդիրները։

«Էրիկ տեն Հագին երկու կենտրոնական հարձակվող է պետք, քանի որ Մարսիալը հավանաբար կարող է հեռանալ կամ դառնալ անկանխատեսելի, Ռեշֆորդը հաստատ ցանկանում է խաղալ ձախում: Փաստորեն, «Մանչեսթեր Յունայթեդը» չունի կենտրոնական հարձակվող: Նրանց պետք է Հարի Քեյնը, որպեսզի «Յունայթեդը» հասցնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» մակարդակին»,- Նևիլը մեջբերում է Manchester Evening News-ը:

Քեյնը «Թոթենհեմի» սան է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը մերժել է հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ Մյունխենի «Բավարիայի» վերջին առաջարկը։

Անցած մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» 38 տուրերում 75 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: