Վալենտինո Լիվրամենտոն 32 մլն ֆունտի դիմաց տեղափոխվել է անգլիական մեկ այլ ակումբ

Վալենտինո Լիվրամենտոն միանում է «Նյուքասլին»։ «Կաչաղակները» հայտարարել են 20-ամյա պաշտպանի տեղափոխության մասին։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով։

«Սաութհեմփթոնը» ստացել է 32 մլն ֆունտ Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստի վաճառքից, հայտնում է Sky Sports-ը: Հնարավոր են նաև բոնուսային վճարումներ:

Հաղորդվում էր, որ «Չելսին», որի սանն է Լիվրամենտոն, կստանա տրանսֆերային գումարի մինչև 50 տոկոսը։

Անցած մրցաշրջանում Վալենտինոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։