Քայլ Ուոքերը որոշել է, թե որտեղ պետք է շարունակի իր կարիերան

Քայլ Ուոքերը որոշել է չտեղափոխվել «Բավարիա»։

Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբն աշխատել է 33-ամյա պաշտպանի տրանսֆերի վրա և բանավոր համաձայնության է եկել նրա հետ։

Սակայն, ըստ The Athletic-ի, ֆուտբոլիստը որոշել է մնալ «Մանչեսթեր Սիթիում»: Հաղորդվում էր, որ անգլիական ակումբը Ուոքերին պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է արել։

Ուոքերը «Սիթիում» է 2017 թվականից։