ՈՒԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը հայտարարել են Challenge Cup-ի ստեղծման մասին

ՈՒԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը հայտարարել են Challenge Cup-ի ստեղծման մասին՝ նոր գավաթ, որտեղ կմրցեն Եվրոպայի Լիգայի և Սուդամերիկանայի գավաթի հաղթողները:

Հուլիսի 19-ին կկայանա Challenge Cup-ի պատմության մեջ առաջին հանդիպումը՝ «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կընդունի էկվադորի «Ինդեպենդիենտե դել Վալեին»: Հանդիպումը կանցկացվի ի պատիվ «Անտոնիո Պուերտա XII»-ի,  ով մահացել է 2007 թվականին սրտի կաթվածի հետեւանքով։ Պուերտան 22 տարեկան էր։

Հայտնի է, որ Challenge Cup-ի պատմության առաջին հանդիպման ձևաչափը չի ներառի լրացուցիչ ժամանակ. ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի 11 մետրանոց հարվածաշարում: