Ժոզե Մոուրինյոյի որակազրկումը Եվրագավաթային չորս խաղով մնացել է ուժի մեջ

«Ռոման» չկարողացավ վիճարկել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որակազրկումը եվրոպական չորս խաղով։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Մոուրինյոն դժգոհություն է հայտնել մրցավար Էնթոնի Թեյլորի անձնակազմի որոշումներից՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչում: Պորտուգալացի մասնագետը հայհոյանքներով իր պահանջներն է հայտնել մրցավարներին մարզադաշտում։

«Ռոման» որոշել է բողոքարկել պորտուգալացի մասնագետի որակազրկումը, սակայն չի հաջողվել։ ՈւԵՖԱ-ն մերժել է ակումբի բողոքարկումը։ Այսպիսով, Եվրոպայի Լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի վեց հանդիպումներից չորսը «Ռոման» կանցկացնի առանց Մոուրինյոյի։