Անտոնիո Ռյուդիգեր․ «Իմ նպատակը «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելն է»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է հաջորդ մրցաշրջանում իր գլխավոր նպատակի մասին։

Իմ նպատակը «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելն է»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Ֆուտբոլիստը 2021 թվականին Լոնդոնի «Չելսիի» կազմում արդեն հաղթել է Չեմպիոնների Լիգան։ Ռուդիգերը «Ռեալում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից, որտեղ նա միացել է «Չելսիից»։