«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։

«Յունայթեդի» երրորդ մարզաշապիկի հիմնական գույնը կլինի սպիտակը, իսկ ակումբի և նրա հովանավորների տարբերանշանները՝ կարմիր։

Համազգեստը մշակվել է adidas-ի կողմից։ Դիզայներներին ոգեշնչել է 1908/09 մրցաշրջանը, քանի որ այդ տարի մանկունիացիներն առաջին անգամ նվաճել են Անգլիայի գավաթը: