Նեյմարը կարող է «Բարսելոնա» վերադառնալ Սաուդյան Արաբիայի միջոցով.
Երեկ տեղեկություններ կային, որ բրազիլացի հարձակվողը ՊՍԺ-ին հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին և ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Սաուդյան Արաբիայի ակումբը կարող է գնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին և մեկ մրցաշրջանով վարձավճարով տալ «Բարսելոնային»: Գործակալ Պինի Զահավին կաշխատի գործարքի վրա:
Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ սա հարձակվողի վերադարձի միակ տարբերակն է, որը քննարկում է կատալոնական ակումբը։ «Բարսան» չի կարող իրեն թույլ տալ հարձակվողի լիարժեք տրանսֆերը բարձր աշխատավարձի պատճառով՝ տարեկան 22 միլիոն եվրո «մաքուր»՝ առանց բոնուսների։
Եթե այս գործարքը վերջնական տեսքի բերվի, ապա «Բարսելոնան» կորոշի ֆուտբոլիստին վճարվող առավելագույն գումարը, իսկ մնացած աշխատավարձը բրազիլացին կոմերցիոն պայմանագրերի միջոցով կստանա սաուդցիներից։ Նշվում է նաեւ, որ ակումբները կարող են ընկերական հանդիպում անցկացնել։
«Բարսան» Նեյմարի տեղափոխությունը համարում է իրագործելի, բայց շատ դժվար։ Բացի այդ, «Բլաուգրանայի» մարզչական շտաբը զգուշանում է Նեյմարի գալուց, ով հազվադեպ էր իր լավագույն ֆուտբոլը ցուցադրում ՊՍԺ-ում:
Ենթադրվում է, որ հարձակվողի բարձր աշխատավարձը կարող է լարվածություն առաջացնել հանդերձարանում։ Չնայած դրան՝ կատալոնացի մարզիչները հարձակվողին համարում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ով կարող էր մեծապես օգնել թիմին, այդ թվում՝ լրատվամիջոցների լուսաբանման առումով։