Պաշտոնական․ Միկի վան դե Վենը՝ «Թոթենհեմի» ֆուտբոլիստ

«Թոթենհեմը» հայտարարել է «Վոլֆսբուրգի» պաշտպան Միկի վան դե Վենի հետ պայմանագիր կնքելու մասին։

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նոր թիմի կազմում Վան դե Վենը հանդես կգա 37 համարի մարզաշապիկով: Գործարքի ֆինանսական պայմանները հայտնի չեն, սակայն Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է 40 մլն եվրո։

Կենտրոնական պաշտպանը «Վոլֆսբուրգում» հանդես է գալիս 2021 թվականից՝ անցկացնելով 41 հանդիպում։ Վան դե Վենը 11 հանդիպում է անցկացրել Հոլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։