«Ինտերի» նախկին նախագահը քննադատել է Ռոմելու Լուկակուի պահվածքը

«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատտին քննադատել է նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուի պահվածքը։

«Չելսիի» 30-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Միլանյան ակումբն այս ամառ մոտ էր Լուկակուին գնելուն, սակայն հենց հայտնի դարձավ, որ բելգիացին զուգահեռ բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ, «Ինտերը» որոշեց հրաժարվել ֆուտբոլիստի շուրջ բանակցություններից։

«Ինձ դուր չեկավ, որ այն ամենը, ինչ ասել և խոստացել է Լուկակուն, արվել է այլ ակումբի հետ նրա բանակցությունների ժամանակ։ Սա դուր չի եկել նաև «Ինտերի» երկրպագուներին։