«Արսենալը» մերժել է Ֆոլարին Բալոգունի համար ֆրանսիական թիմի վերջին առաջարկը

«Արսենալը» մերժել է Ֆոլարին Բալոգունի համար «Մոնակոյի» վերջին առաջարկը:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, լոնդոնյան թիմի ղեկավարությունը հարձակվողին գնահատում է 50 մլն ֆունտ ստերլինգ։

Բալոգունին հավակնում է նաև «Ինտերը»: Իտալական ակումբը դեռ չի ցանկանում առաջարկը բարձրացնել 25+5 միլիոնից։

Անցած մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով հանդես եկավ «Ռեյմսում» Լիգա 1-ում և 37 հանդիպումներում խփեց 21 գոլ: