ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանտուշը, արձագանքել է որդու՝ փարիզյան ակումբից հեռանալու մասին լուրերին։
L’Équipe-ն ավելի վաղ հայտնել էր, որ բրազիլացին կիրակի օրը հայտնել է ակումբի ղեկավարությանը հեռանալու ցանկության մասին: Նեյմարը կարծում է, որ ՊՍԺ-ն չի պաշտպանում իր ֆուտբոլիստներին խաղադաշտից դուրս, և դրա օրինակն է այն դեպքը, երբ մայիսին երկրպագուները եկան ֆուտբոլիստի տուն և պահանջեցին, որ նա հեռանա ակումբից։
«Չեմ կարող հաստատել այն լուրերը, որոնք տեղի չեն ունեցել: L’Equipe-ը կեղծել է»,- Մեջբերել է Նեյմարի հայրը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: