ՊՍԺ-ին կրկին չի բավարարել թիմերից մեկի շահավետ առաջարկը

«Ալ-Հիլալը» բարձրացրել է առաջարկը կիսապաշտպան Մարկո Վերատիի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Սակայն փարիզցիների ղեկավարությանը դարձյալ չի բավարարել գումարը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թիմը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 45 մլն եվրո։ Նախկինում ակումբն առաջարկել էր 30 մլն եվրո։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին չի ցանկանում ընդունել նոր պայմաններով վաճառելու առաջարկները։ Փարիզցիներն ավելի շատ գումար են ցանկանում իտալացու համար։

Անցած մրցաշրջանում 30-ամյա խաղացողն ակումբի կազմում անցկացրել է 38 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում: Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: