Անտոնիո Ռյուդիգերը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել փակել Էրլինգ Հոլանդին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղում փակել «Մանչեսթեր Սիթիի» (1-1) հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Ֆուտբոլիստն անցկացրել է բոլոր 90 րոպեները՝ թույլ չտալով նորվեգացուն գոլ խփել։

«Ինչպե՞ս կանգնեցրի Հոլանդին: Հանդիպումից առաջ մամուլի ասուլիսում ինձ հարցրին, թե ինչպես եմ դա անելու։ Շուրջս շատ կասկածներ կային, բայց ինձ դուր եկավ այդ մթնոլորտը։ Ես ավելի եմ փայլում, երբ մարդիկ կասկածում են ինձ վրա»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: