«Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Ֆրայբուրգի» 16-ամյա հարձակվողի հետ

«Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Ֆրայբուրգի» 16-ամյա հարձակվող Նոա Դարվիչի հետ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերի գումարը կազմում է 5 մլն եվրո։ Դարվիչի պայմանագրում նախատեսված է 1 մլրդ եվրո հրաժարագին:

Դարվիչը ոչ մի խաղ չի անցկացրել «Ֆրայբուրգի» հիմնական թիմում, սակայն գերմանական ակումբի երկրորդ թիմում իր ելույթներով հիացրել է կատալոնացիներին։ Դարվիչը նաև 5 գոլ է խփել Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում անցկացրած 16 խաղում։