Հայտնի է Մանուել Նոյերի՝ վնասվածքի վերականգնման իրական ժամկետը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի վերականգնման ժամկետը հետաձգվում է։ հայտնում է Bild-ը։

Դեկտեմբերին 37-ամյա դարպասապահը դահուկ քշելիս սրունքի կոտրվածք էր ստացել և բաց թողեց նախորդ մրցաշրջանի ամբողջ երկրորդ կեսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին դարպասապահը խնդիրներ է ունենում մարզումների ժամանակ՝ անհարմարության և ցավի պատճառով։ Ակումբում խոստովանում են, որ Նոյերը լիովին կկարողանա վերադառնալ միայն 2024 թվականին։