Նեյմարը շարունակում է իր ծառայություններն առաջարկել «Բարսելոնային»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Նեյմարը շարունակում է իր ծառայություններն առաջարկել «Բարսելոնային», հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին նույնիսկ պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար։ Ժոան Լապորտան և խորհրդի անդամները հավանում են այս գաղափարը: Սակայն կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին դեմ է Նեյմարի վերադարձին թիմ։

Չավին հստակ հասկանում է, որ բրազիլացին այն ֆուտբոլիստը չէ, որն այժմ պետք է, և որ նրա ժամանակն ակումբում արդեն անցել է։ Ղեկավարությունը Նեյմարի հնարավոր տրանսֆերը լավ գաղափար է համարում մարքեթինգային տեսանկյունից, սակայն մարզական տեսակետից տրանսֆերի վերաբերյալ կասկածներ կան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը Սաուդյան Արաբիայից առաջարկ է ստացել 300-ից 400 միլիոն եվրո աշխատավարձով։