«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Բենջամին Մենդին, ով այժմ հանդես է գալիս «Լորյանում», մտադիր է անգլիական ակումբից դրամական փոխհատուցում պահանջել՝ իր դատական գործի քննարկման ժամանակ թիմից հեռացնելու համար, հայտնում է L’Equipe-ը։
Կասեցման ընթացքում ֆուտբոլիստի աշխատավարձը սառեցվել է։ Այժմ նա ցանկանում է վերադարձնել այդ միջոցների մի մասը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին «Լորյանը» հայտարարեց ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Բենջամին Մենդիի հետ պայմանագիր կնքելու մասին։ 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է երկու տարով։
Հուլիսի 14-ին Մենդին ազատվել է բռնաբարության գործով բոլոր մեղադրանքներից։ Հետաքննության պատճառով 2018 թվականի աշխարհի չեմպիոնը մոտ երկու տարի խաղադաշտ դուրս չէր գալիս։ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը Chester Crown դատարանում անմեղ է ճանաչվել մեկ բռնաբարության և մեկ բռնաբարության փորձի համար: Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվեցին։