Մյունխենի «Բավարիան» չի դադարեցրել «Թոթենհեմի» Հարի Քեյնին ձեռք բերելու փորձերը

Մյունխենի «Բավարիան» չի դադարեցրել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու փորձերը: «Բավարիան» ունի պլան Բ, հայտնում է Sport1.de-ն:

Չնայած «Թոթենհեմը» մերժեց «Բավարիայի» վերջին առաջարկը՝ 100 միլիոն եվրո + բոնուսներ, ակումբները շարունակում են կապի մեջ մնալ: Մյունխենյան ակումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել, Քեյնը նույնպես չի հասկանում, թե ինչպես վարվի։

«Բավարիան» մգտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանում Հարիին գնել, իսկ մրցաշրջանի առաջին հատվածում կենտրոնական հարձակվող օգտագործել 18-ամյա Մատիս Թելին, ով լավ տպավորություն է թողնում մարզչական շտաբի վրա։

Աղբյուրը նաև նշում է, որ Քեյնի շրջապատը, մասնավորապես նրա եղբայրը՝ Չարլին, մեծացրել է ճնշումը երկու ակումբների վրա՝ պարզաբանելու Հարիի ապագան, ով ցանկանում է որոշում կայացնել մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը: