Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հնչեցրել Կառլո Անչելոտտիի հասցեին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին իր մտքերը։

«Հաջողակ մենեջերները սովորաբար չեն բավարարվում փոքր նախագծերով, բացառությամբ Անչելոտտիին «Էվերթոնում»: Մարդիկ կարծում էին, որ դա վերջն է, բայց հետո նա գլխավորեց «Ռեալը» և նորից հաղթեց ամեն ինչ:

Որպես մադրիդցի և Անչելոտտիի երկրպագու՝ հուսով եմ, որ Կառլոն դեռ երկար կմնա «Ռեալում», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում մասնագետը 30 տիտղոս է նվաճել։ Այժմ նա գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։