Լիոնել Մեսսին հայտնվել է «Ինտեր Մայամիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների քառյակում

Արգենտինացի հարձակվող :

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Դալլասի» հետ խաղում ՄեԼիոնել Մեսսին հայտնվել է «Ինտեր Մայամիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների քառյակումսսին դուբլի հեղինակ դարձավ։ Այժմ արգենտինացի հարձակվողն ամերիկյան ակումբի կազմում չորս խաղում խփել է 7 գոլ, ինչը նրան թույլ է տվել բարձրանալ ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի չորրորդ հորիզոնականը՝ հավասարվելով Յոզեֆ Մարտինեսին, Լյուիս Մորգանին և Ռոդոլֆո Պիսարոյին։

«Ինտեր Մայամիի» լավագույն ռմբարկուն Գոնսալո Իգուաինն է՝ 29 գոլ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Կամպանան (16 գոլ): Լավագույն եռյակը եզրափակում է Ռոբերտ Թեյլորը (8):

Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։