«Բարսելոնայի» երկրպագուները վիրավորել են հարձակվող Ուսման Դեմբելեին

«Բարսելոնայի» երկրպագուները Գամպերի գավաթի խաղարկության նախօրեին մարզումից առաջ վիրավորել են հարձակվող Ուսման Դեմբելեին, հայտնում է Sport.es-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն և կարիերան ՊՍԺ-ում շարունակելուն։ Նշվել է, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները փարիզցիների հետ։ Տրանսֆերի դեպքում Դեմբելեն 5 տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ՝ մեկ մրցաշրջանում 16 մլն եվրո աշխատավարձով:

Դեմբելեն «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

2022/23 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։