Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես գնեց Ռոման Աբրամովիչը Մայքլ Էսյենին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է «Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը բիզնեսով զբաղվում։

Մոուրինյոն արդեն երկու անգամ ղեկավարել է լոնդոնյան ակումբը՝ առաջին անգամ 2004-ից 2007 թվականներին, երկրորդ անգամ՝ 2013-ից 2015 թվականներին։

«Մի նախագահ ինձ ասել է. «Դուք հասկանում եք ֆուտբոլը, իսկ ես հասկանում եմ թվերը»: Ռոման Աբրամովիչն ասում էր։ «Եթե ցանկանում ես այս ֆուտբոլիստին, ապա նրան ձեռք կբերես»: Էսյենն էր։ «Լիոնը» չափազանց մեծ գումար էր ուզում, բայց Աբարմովիչը կարողացավ պայմանագիր կնքել նրանց հետ»,- մեջբերում է AS-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին տված հարցազրույցին: