«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան նոր ակումբ կտեղափոխվի

Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Անդրես Ինյեստան նոր ակումբ կտեղափոխվի։

Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport-ը, 39-ամյա կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ԱՄԷ-ի «Էմիրեյթս» ակումբի հետ։

Ճապոնական «Վիսել Կոբեից» հեռանալուց հետո Ինյեստան ազատ գործակալի կարգավիճակում է։