Անսու Ֆաթին այլևս չի բացառում իր տեղափոխությունը այլ թիմ

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին այլևս չի բացառում իր տեղափոխությունը այլ թիմ, հայտնում է Relevo-ն:

Նախկինում 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում էր մնալ ու պայքարել տեղի համար, սակայն այժմ մտափոխվել է։

Վերջերս լուրեր էին պտտվում, որ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ալ-Հիլալը» և ՊՍԺ-ն:

20-ամյա Ֆաթին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Հիմնական թիմի կազմում անցկացրած 109 խաղում նա խփել է 29 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի ամռանը։ Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆաթիին, ով անընդհատ վնասվածքների պատճառով չի կարողանում բարձր մակարդակով խաղալ։ Ֆուտբոլիստի հայրը նույնպես հանդես է եկել որդու՝ «Բարսելոնայից» հեռանալու օգտին: