Յան Զոմմերը տեղափոխվեց «Ինտեր»

«Ինտերը» հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերի հետ պայմանագիր կնքելու մասին։

Դարպասապահը երեք տարով պայմանագիր է կնքել։ Հաղորդվում էր, որ «Ինտերը» «Բավարիային» վճարել է 6 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Զոմմերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ 8 խաղում բաց թողնելով 31 գոլ։

Զոմմերի պայմանագիրը հաշվարկված էր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։