«Չելսին» և «Յուվենտուսը» ծրագրել են բանակցությունների նոր փուլ

«Չելսին» և «Յուվենտուսը» ծրագրել են բանակցությունների նոր փուլ՝ քննարկելու հարձակվողներ Դուշան Վլահովիչի և Ռոմելու Լուկակուի փոխանակման գործարքը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» պատրաստ է Վլահովիչին բաց թողնել լոնդոնյան ակումբ՝ Լուկակուի դիմաց «Չելսիին» վճարելով 40 միլիոն եվրո։ Առանցքային գործոնը կլինի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի որոշումը։

2022/23 մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։