«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է իր ֆուտբոլիստին վաճառել անգլիական մեկ այլ ակումբի

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Սքոթ ՄաքՏոմինեյին վաճառել «Վեսթ Հեմին»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 30 մլն ֆունտ ստերլինգ և մերժում ստացել: Դեռ հայտնի չէ, թե արդյոք «Վեսթ Հեմը» նախատեսում է նոր ու շահավետ առաջարկ անել:

Հնարավոր է նաև «Վեսթ Հեմ» տեղափոխվի պաշտպան Հարի Մագուայրը, սակայն նրա տեղափոխության շուրջ բանակցությունները դեռևս առաջընթաց չեն ունեցել:

Նախորդ մրցաշրջանում ՄաքՏոմինեյը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, Մագուայրը մասնակցել է 16 հանդիպման։