Հարի Մագուայրը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Վեսթ Հեմը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրին, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմը» պատրաստ է 30 մլն եվրո վճարել երկու ֆուտբոլիստների համար։ Նշվում է, որ նախկինում ակումբը պաշտպանի համար առաջարկել է 25 մլն եվրո։

Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ առանց գոլի։