«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթում կամային հաղթանակ տարավ «Թոթենհեմի» դեմ խաղում

Կատալոնական «Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում այս տարի մրցեց Լոնդոնի «Թոթենհեմի» դեմ։

Չավիի թիմը նախամրցաշրջանային վերջին խաղում կարողացավ կամային որակներ ցուցադրելով առավելության հասնել «Թոթենհեմի» նկատմամբ (4:2):

Հանդիպման սկզբում Ռոբերտ Լևանդովսկին կարողացավ առաջ մղել տանտերերին։ Առաջին խաղակեսի միջնամասում «կապտանռնագույնները» 2 գնդակ բաց թողեցին։

Հանդիպման առաջին կեսի 24-րդ րոպեին Օլիվեր Սկիպը հավասարեցրեց հաշիվը, իսկ 36-րդ րոպեին արդեն առաջ մղեց «Թոթենհեմին»։

Հանդիպման միայն վերջին 10 րոպեներին «Բարսան» բեկեց հանդիպման ելքը։ Նախ, Ֆերան Տորեսը 81-րդ րոպեին Լամին Յամալի փոխանցումից հետո հավասարեցրեց խաղի հաշիվը։ Ավելացված ժամանակի առաջին րոպեին Անսու Ֆաթին առաջ մղեց թիմին, իսկ խաղի վերջակետը դրեց Էզ Աբդեն՝ 4:2:

Խաղի տեսությունը՝ ստորև։