Էդգար Սևիկյանը հիանալի գոլի հեղինակ է դառնում «Սպարտակի» դեմ խաղում (VIDEO)

«Պարի Նիժնի Նովգորոդը» Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում այս պահին մրցում է «Սպարտակի» դեմ։

Հանդիպումն այս պահին դեռևս ընթացքի մեջ է, և տանտերերը պարտվում են 3:4 հաշվով Էդգար Սևիկյանի «Պարի Նիժնի Նովգորոդին»։

Հանդիպման 46-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը հեռահար փայլուն հարվածով խոցել է «Սպարտակի» դարպասը։

Էդգար Սևիկյանի գոլը՝ ստորև։