Խվիչա Կվարացխելիա․ «Սպալետտին ինձ համար հոր պես էր»

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է նեապոլիտանական թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիի կարևորության մասին իր կարիերայում։

«Սպալետին ինձ համար հոր պես էր, ես երբեք չեմ կարող լիովին շնորհակալություն հայտնել նրան: Կարիերայիս մեջ բեկումնային պահ էր, երբ նա ինձ հնարավորություն տվեց խաղալ ամենաբարձր մակարդակով և միշտ աջակցել ինձ նույնիսկ ամենադժվար պահերին։

Երբ ես չէի կարողանում ամբողջ ուժերս տալ, նա միշտ այնտեղ էր՝ աջակցելու, պաշտպանելու, խորհուրդ տալու, թե ինչպես վարվել դրա հետ: Նրա շնորհիվ ես դարձա այն ֆուտբոլիստը, որն այսօր եմ»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 խաղ՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: