Իտալական գրանդը դիտարկում է Մեհդի Տարեմիին ձեռք բերելու տարբերակը

«Ինտերը» դիտարկում է «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Il Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ իրանցին միլանյան ակումբի շորթլիստի տարբերակներից մեկն է։

Սակայն խնդիրը կարող է լինել «Թոթենհեմի» հետաքրքրությունը, որը նախկինում չէր կարողանում ֆուտբոլիստ գնել 24 միլիոն եվրոյով։ «Ինտերի» համար «Արսենալի» ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունն ավելի առաջնահերթություն է, սակայն պահանջվող գումարը` մոտ 50 միլիոն եվրո, առայժմ հետ է պահում Սիմոնե Ինձագիի թիմին: