Չավին խնդրանքով դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հորդորել է թիմին ձեռք բերել երկու նոր ֆուտբոլիստների, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:

Աղբյուրի համաձայն՝ մասնագետը պնդում է «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի ձեռքբերման վրա։

Խնդիրը կարող է լինել այն, որ կատալոնական ակումբը ֆինանսական դժվարությունների մեջ է: Ակումբը չի կարող իրեն թույլ տալ ֆուտբոլիստներ գնել։ Երկու ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է արժենալ շուրջ 110 միլիոն եվրո։

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» արդեն պայմանագիր է կնքել Ինիգո Մարտինեսի և Իլկայ Գյունդողանի հետ: