Ժոզե Մոուրինյոն երկու առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ իրեն աշխատանք են առաջարկել Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ, սակայն նա մերժել է այն:

«Սաուդյան Արաբիա. Այո, եղել են առաջարկներ «Ալ-Հիլալից» եւ «Ալ-Ահլիից»: Բայց ես անմիջապես ասացի, որ չեմ ընդունի առաջարկը»,- ​​Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում La Gazetta dello Sport-ը։

Պորտուգալացի մասնագետը բաց կթողնի Իտալիայի առաջնության երկու մեկնարկային հանդիպում՝ սկսած 1-ին տուրից։ Նաև մարզիչը պետք է վճարի 50 միլիոն եվրո տուգանք։ Նույնքան պետք է վճարի «Ռոման»։