Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարիերան կշարունակի Թուրքիայում

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մոտակա 24 ժամվա ընթացքում կմեկնի Թուրքիա՝ բանակցելու «Բեշիքթաշի» հետ, հայտնում է Sky Sports-ը։

29-ամյա անգլիացին առանց ակումբի է հուլիսի 1-ից:

Նա «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 146 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը հանդես է եկել «Արսենալում» և «Սաութհեմփթոնում»։