Նեմանյա Մատիչը տեղափոխվում է Ֆրանսիա

«Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն, հաղորդում է ինսայդեր Սանտի Ունան։

Աղբյուրի համաձայն՝ սերբ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Ռենում»։ Ֆուտբոլիստը ցանկանում է խոսել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Միայն պորտուգալացու հետ զրույցից հետո ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի։

Հիշեցնենք, որ «Ռենը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Մատիչի տրանսֆերի վերաբերյալ։ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացավ «Ռոմային»։