Ռոջեր Իբանեսը տեղափոխվում է Սաուդյան Արաբիա

«Ռոմայի» պաշտպան Ռոջեր Իբանեսը տեղափոխվում է «Ալ-Ահլի», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները ձեռք են բերել 28,5 միլիոն եվրոյի գործարք՝ չհաշված հավելավճարները, որոնք ընդհանուր տրանսֆերային արժեքը կհասցնեն ավելի քան 30 միլիոն եվրոյի: Հաղորդվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված կլինի երեք տարով։

Հիշեցնենք, որ Իբանեսը «Ռոմայում» հանդես է գալիս 2020 թվականից՝ բոլոր մրցաշարերում անցկացրել է 149 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։ Հռոմեացիների հետ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը 2022 թվականին հաղթել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերանս Լիգայում։