«Արսենալի» դարպասապահը լքում է թիմը

«Արսենալի» դարպասապահ Մեթ Թերները մոտ է «Նոթինգհեմ Ֆորեստ» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են 29-ամյա ամերիկացու տրանսֆերի շուրջ։ «Զինագործները» տեղափոխության համար կստանան 7 միլիոն ֆունտ, ևս 3 միլիոն ֆունտ բոնուսներ:

Հաղորդվում է նաև, որ Թերները շուտով բուժզննում կանցնի «Նոթինգհեմ Ֆորեստ» տեղափոխվելու համար։

Դարպասապահը «Արսենալում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։