L’Equipe. Նեյմարը ՊՍԺ-ի նախագահին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆիին հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Նշվում է, որ հարձակվողը իրեն պաշտպանված չի զգում Ֆրանսիայում՝ մայիսին իր տան մոտ ուլտրասերի բողոքի ցույցից հետո։

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։ Դրանից հետո 31-ամյա բրազիլացին փարիզցիների կազմում անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ: