Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ալվարո Մորատային

Մադրիդի «Ատլետիկոն» թիմի հարձակվող Ալվարո Մորատային առաջարկել է մնալ ակումբում և նրան նոր պայմանագիր է առաջարկել մինչև 2027 թվականի հունիսը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Մորատան ցանկանում է մնալ ակումբում՝ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ զրուցելուց հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա իսպանացու համար պատրաստ են պայքարել «Ռոման», «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը»։

Նախորդ մրցաշրջանում Մորատան բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: