«Ատալանտան» նորեկ ունի

«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական միացել է «Ատալանտային», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում է Transfermarkt-ը՝ իտալական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել են 25 մլն եվրո: Նրա պայմանագիրը նախատեսված է չորս տարով։

24-ամյա Սկամաչկան «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անգլիական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։