«Սելտան» պատասխանել է իտալական ակումբի առաջարկին

Իսպանական «Սելտան» մերժել է «Նապոլիի» առաջարկը կիսապաշտպան Գաբրիել Վեյգային գնելու հետ կապված, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Սելտան» մերժել է «Նապոլիի» 30 միլիոն եվրոյի առաջարկը, քանի որ ֆուտբոլիստի բաց թողնման արժեքը կազմում է 40 միլիոն եվրո:

Նշվում է, որ իտալական ակումբը կշարունակի բանակցությունները, քանի որ ցանկանում է ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին։

2022/23 մրցաշրջանում Վեյգան իսպանական ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։