Էմերիկ Լապորտը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Խոսե Մանուել Մոնգեն։

Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը» ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 20 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր։ Լապորտը ժամանակ պահանջեց մտածելու համար։

Ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերում, հատկապես Յոշկո Գվարդիոլի 90 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխությունից հետո։

Անցած մրցաշրջանում 29-ամյա ֆրանսիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ առանց գոլի։